Թրամփի և Զելենսկու միջև այս շաբաթ հանդիպում նախատեսված չէ. Սպիտակ տուն
1 րոպեի ընթերցում

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քարոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև այս շաբաթ հանդիպում նախատեսված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Այս պահին ծրագրեր չկան։ Ինչպես գիտեք, ամեն ինչ կարող է արագ փոխվել: մենք ձեզ բոլորիդ կտեղեկացնենք: Սակայն այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ», - նշել է նա՝ խոսելով Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորության մասին։
«Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ ենք մենք, ես երկար զրուցեցի պետքարտուղար Ռուբիոյի, ինչպես նաև նախագահի հետ: Բոլորը լավատեսորեն են տրամադրված Ժնևում երեկ տեղի ունեցածի նկատմամբ», - նշել է նա՝ հավելելով, որ ամբողջ թիմն իսկապես աշխատել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի դրույթների վրա։
«Մենք զգում ենք, որ շատ լավ տեղում ենք: Իհարկե, մենք պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերը համաձայնեցված են և, իհարկե, մենք պետք է համոզված լինենք, որ պատերազմող մյուս կողմը՝ ռուսները, նույնպես համաձայն են դրանց հետ», - նշել է Լևիթը։