Եվրոպա

Ֆինլանդիայում կարող է ՆԱՏՕ-ի ստորաբաժանում տեղակայվել

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում կարող է ՆԱՏՕ-ի ստորաբաժանում տեղակայվել

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կառաջարկի իր տարածքում տեղակայել դաշինքի հրամանատարական համակարգի ստորաբաժանում, որի կազմում կլինի մոտավորապես 50 զինծառայող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարար Անտի Հյաքյանենը հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կառաջարկի իր տարածքում տեղակայել հրամանատարական համակարգի ստորաբաժանում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես հստակեցնում է նախարարությունը, ստորաբաժանման կազմում կլինեն շուրջ 50 զինծառայող։ Այս քայլի նպատակը լինելու է  կապի և տեղեկատվության համակարգերի տրամադրումը ՆԱՏՕ-ի կառավարման ուժերին Ֆինլանդիայում, իսկ  անհրաժեշտության դեպքում ամբողջ դաշինքի տարածքում աջակցելու համար։

Հյաքյանենի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ 2026 թ. փետրվարին կայանալիք հանդիպմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում