Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ Չինաստանի համապարփակ ռազմավարական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և միտված է  խաղաղ համաշխարհային զարգացմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին  հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը և Ռուսաստանը զարգացնում են երկկողմ հարաբերությունները և իրականացնում են պրագմատիկ համագործակցություն՝ չմիավորման, առճակատման բացակայության և երրորդ կողմերի նկատմամբ ուղղված չլինելու սկզբունքների հիման վրա՝ նպաստելով համաշխարհային խաղաղ զարգացմանը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի վերջերս արած հայտարարությունը Ռուսաստանի և Չինաստանի մասին։

Կալասը հայտարարել էր, որ ՌԴ-ն, Բելառուսը, Չինաստանը և ԿԺԴՀ-ն  փոխում են համաշխարհային կարգը, և դա անհանգստացնում է իրեն։ Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը ցույց է տվել, որ այդ չորս երկրները «ցանկանում են վերադառնալ այն կարգին, որտեղ իշխանությունն ու ուժն են որոշում, թե ով է գլխավորը»:

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը