Միացյալ Նահանգներ

Զելենսկին կարող է մեկնել ԱՄՆ․ CBS

1 րոպեի ընթերցում

Զելենսկին կարող է մեկնել ԱՄՆ․ CBS

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է այս շաբաթ ուղևորվել ԱՄՆ՝ Վաշինգտոնում քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման պլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է CBS-ը։

«Ամերիկայի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկում են Զելենսկու՝ այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի հնարավորությունը՝ մինչև Գոհաբանության օրը Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու նպատակով», - հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եթե Զելենսկին մեկնի Վաշինգտոն, սա կդառնա այս տարվա ընթացքում նրա 4-րդ այցը Սպիտակ տուն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով Ժնևում ուկրաինական կողմի հետ բանակցությունները, հայտարարել էր, որ պահպանվում են տարաձայնությունները ուկրաինական հակամարտության դադարեցման պլանի շուրջ, բայց դրանք անհաղթահարելի չեն, և կողմերը կշարունակեն աշխատել դրանց վրա։

Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից պատրաստված պլանը կարող է փոխվել՝ կախված խորհրդակցությունների ընթացքից։

ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած պլան։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում