Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունից օգտվող տնտեսվարողների համար կբարելավվի հարկային միջավայրը

2 րոպեի ընթերցում

Կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բարելավել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների հարկային միջավայրը: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ նախագծով սահմանվել է՝ պետության կողմից ֆինանսավորվող՝ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերի (կամ լիզինգի) գումարները, ինչպես նաև դրանց մասով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման համար տրամադրվող գումարները, շահութահարկ վճարողների համար չեն համարվի եկամուտ, իսկ այդ գումարների հաշվին կատարված ծախսերը չեն համարվի ծախս: Այս փոփոխությունները նախատեսվում է կիրառել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել գյուղատնտեսության ոլորտի շահութահարկ վճարողների համար՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։ 

Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1500-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով։ Օրինագիծն ընդունվելուց հետո, պետական աջակցության գումարների գծով արտոնյալ հարկային կարգավորումները կկիրառվեն նաև 2024 թվականի տարեկան ֆինանսական արդյունքներով արդեն իսկ շահութահարկ վճարած տնտեսվարողների նկատմամբ։

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը