Մարզեր

Զարիշատ բնակավայրում ավարտվել են վարչական կենտրոնի վերանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Զարիշատ բնակավայրում ավարտվել են վարչական կենտրոնի վերանորոգման աշխատանքները

Ավարտվել են Ամասիա համայնքի Զարիշատ բնակավայրի վարչական կենտրոնի ընթացիկ վերանորոգման աշխատանքները։ Նախորդ տարիներին երբևէ չվերանորոգված վարչական շենքում կատարվել է նորացման գործընթաց, որի արդյունքում էականորեն բարելավվել են շենքի գործառնական և կենցաղային պայմանները։

Վերանորոգման շրջանակում փոխարինվել են հին դռներն ու պատուհանները, ամբողջովին վերանորոգվել են պատերն ու հատակը, տեղադրվել են պաշտպանիչ մետաղյա ցանցեր։ Իրականացվել է նաև էլեկտրական լարերի նոր մալուխների անցկացնում, ինչը կապահովի ավելի անվտանգ և անխափան հոսանքամատակարարում։ Շենքի մուտքի հատվածում կառուցվել են նոր աստիճաններ՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ մուտք վարչական կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համայնքապետարանից,  ծրագրին իրականացվել է համայնքի ֆինանսական միջոցներով։ Շինարարական աշխատանքները համատեղ կատարել են «Վալ-Արտ» և «Արտ Պլաստ» ՍՊԸ-ները՝ ապահովելով աշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը։ Այս նախաձեռնության շրջանակներում ընթացքի մեջ են համայնքի ևս մի քանի բնակավայրերի վարչական և համայնքային շենքերի ընթացիկ նորոգման ծրագրեր։ Ամբողջ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 12 մլն դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում