Եվրոպա

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը բելառուսական մաքսանենգ օդապարիկների պատճառով

1 րոպեի ընթերցում

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը բելառուսական մաքսանենգ օդապարիկների պատճառով

Վիլնյուսի օդանավակայանը նոյեմբերի 23-ին կրկին ժամանակավոր դադարեցրել է աշխատանքները Լիտվայի օդային սահմանը հատած օդապարիկների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Լիտվայի իշխանությունները մեղադրում են բելառուսական կողմին՝ այդ երկրի տարածքից լիտվական տարածք մաքսանենգ ճանապարհով՝ օդապարիկների միջոցով ծխախոտ տեղափոխելու համար։

Լիտվայի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոյին մեղադրել են նմանօրինակ գործողությունները թույլ տալու համար՝ կատարվածը «հիբրիդային հարձակում» որակելով։ 

Սահմանի ապօրինի հատման այս դեպքերի առնչությամբ Լիտվան նախորդ ամիս փակել էր Բելառուսի հետ ցամաքային սահմանային անցակետերը և բացել դրանք միայն շաբաթներ անց։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում