Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский