Աշխարհ

Փարիզում տեղի է ունեցել Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականի պահանջով ցույց

2 րոպեի ընթերցում

Փարիզում տեղի է ունեցել Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականի պահանջով ցույց

Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ը։ 

Ամբոխը վանկարկել է «Մակրոն, հրաժարական տուր» կարգախոսը։ Ցուցարարները նաև պահանջել են վարչապետի հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, օգուտ է բերել միայն մի քանի անհատների և խմբերի։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Սենատին, ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։

Ցույցի կազմակերպիչ, «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն իր կողմնակիցների հետ կանգնել է ցուցարարների շարասյան առջևով ընթացող բեռնատար մեքենայի հարթակի վրա՝ ղեկավարելով զանգվածային միջոցառումը։

«Իմ ուղերձը Մակրոնին այն է, որ նա պետք է հեռանա», - ասելէ Ֆիլիպոն՝ հավելելով, որ առաջին քայլը կլինի Բայրուի հրաժարականը սեպտեմբերի 8-ին կայանալիք վստահության քվեարկության ժամանակ։ Այնուհետև նա կոչ է արել խորհրդարանականներին քվեարկության դնել ձախակողմյան ուժերի նախաձեռնությունը՝ նախագահին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելու համար։

«Ֆրանսիացիները վրդովված են խնայողության ծրագրից և պատերազմի հեռանկարից։ Նրանք արդեն բավականաչափ հանդուժել են և ուզում են, որ Մակրոնը հեռանա», - հավելել է քաղաքական գործիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում