Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» բացվել է նոր թվային ռենտգեն կաբինետ
1 րոպեի ընթերցում

Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» բացվել է նոր ռենտգեն կաբինետ, որը համալրվել է ժամանակակից թվային ռենտգեն սարքով։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ռենտգեն կաբինետի հագեցումը հնարավոր է դարձել «Ռոտարի ակումբի» տրամադրած միջոցներով։
Շուրջ 18 մլն դրամ արժողությամբ թվային ռենտգեն սարքն իր նորարարական տեխնոլոգիայով հնարավորություն է տալիս ապահովել բարձր ճշգրտությամբ արագ ախտորոշում, որը կկրճատի բուժառուների հետազոտությունների և բուժման գործընթացի տևողությունը, ինչպես նաև կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, կարևորել է ներդրման նշանակությունը մարզի առողջապահական համակարգի համար:
«Սա մարզի բնակչության բուժզննման համար է, ինչը թույլ կտա ապահովել ճշգրիտ ախտորոշում և բարձրորակ բժշկական սպասարկում։ Վստահ եմ, որ նոր սարքը զգալիորեն կբարձրացնի պոլիկլինիկայի արդյունավետությունը և կնպաստի հիվանդների առողջության պահպանմանը»,– կաբինետի բացմանը նշել է Շիրակի մարզպետը։