ԵԱՏՄ-ն զգալի ներդրում ունի գլոբալ պարենային ապահովության ամրապնդման գործում․ Գոհար Բարսեղյան

2 րոպեի ընթերցում

Գլոբալ պարենային անվտանգության կարևորությունը գիտակցելով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները նշանակալի ներդրում ունեն սովի դեմ պայքարում՝ մատակարարելով բարձրորակ արտադրանք համաշխարհային ագրարային շուկա: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր գրասենյակում, հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը: 

Բարսեղյանի խոսքով՝ Միությունն աշխարհում առաջատար արտահանողներից է՝ ցորենի, արևածաղկի ձեթի և սառեցված ձկնեղենի ոլորտներում, երկրորդ խոշորագույնը՝ ցորենի ալյուրի և ռապսի յուղի արտահանման ոլորտում, և երրորդը՝ գարու և շրոթի արտահանման ծավալներով: 

Այցի ընթացքում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել նաև ՊԳԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մաուրիցիո Մարթինայի հետ։ Կողմերը քննարկել են ագրոպարենային համալիրում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, գյուղատնտեսական ոլորտի արդիականացումը, համագործակցության զարգացումը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը: 

Հանդիպումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՊԳԿ-ի ավելի քան 20 անդամ պետությունների ներկայացուցիչներ: 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին