Օրբանը մերժել է ֆոն դեր Լայենի առաջարկը Կիևի ֆինանսավորման մասին

3 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է գրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որտեղ ամբողջությամբ մերժել է նրա առաջարկը Եվրամիության կողմից  Ուկրաինային 135 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, Օրբանը հայտնել է, որ ուղերձն արդեն պատրաստ է և շուտով կուղարկվի Բրյուսել: 

Ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում՝ Օրբանը պարզաբանել է, որ սպասում է ԱՄՆ-ից վերադառնա ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան, որի հետ ցանկանում է քննարկել ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը տրվող պատասխանը: 

«Իմ նամակը բովանդակում է ոչ միայն Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկի մերժումը, այլև մեր հանդիպական առաջարկներն այդ առիթով», - ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի ծրագիրը նախատեսում է 135 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային երեք հնարավոր ճանապարհով՝ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների, ԵՄ երկրների բյուջեներից դրամաշնորհների կամ նրանց ընդհանուր  վարկի հաշվին: Օրբանն այս տարբերակներից ոչ մեկին չի աջակցում։ Մասնավորապես, նրա խոսքով, ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «որոշակիորեն կխախտի ամբողջ համաշխարհային տնտեսական համակարգը, արժութային պահուստների կառավարման միջազգային համակարգը և դրա եվրոպական բաղադրիչը»։

Նա նաև գանգատվել է, որ Եվրահանձնաժողովը ցանկանում է նոր միջոցներ հատկացնել Ուկրաինային այն ժամանակ, երբ այնտեղ խոշոր կոռուպցիոն սկանդալ է բորբոքվել «զինվորական մաֆիայի» մասնակցությամբ, որը յուրացրել է եվրոպացիների միջոցները։ Ընդ որում, Բրյուսելը նույնիսկ չի կարող ստանալ հաշվետվություն այն միջոցների օգտագործման մասին, որոնք ավելի վաղ տրվել են Կիևին, քանի որ ԵՄ-ում դրա համար ոչ մի մեխանիզմ չկա, նշել է Օրբանը։

Ընդհանուր առմամբ, ըստ Օրբանի՝ Ուկրաինայի ֆինանսավորման Եվրահանձնաժողովի ծրագիրն ուղղված է այնտեղ հակամարտության շարունակմանը։ Դրա փոխարեն, ԵՄ-ն պետք է աջակցի խաղաղ կարգավորման ջանքերին և, Օրբանի խոսքով, «դուրս գա այն փողոցից, որը նրա քաղաքականությունը փակուղի է տարել»:

Հայերեն Русский

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել