Աստանայում հաջորդ տարի կբացվի Թումո կենտրոն

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2026 թվականին կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած հայտարարության ժամանակ ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Տոկաևի խոսքով՝ արհեստական բանականության և թվայնացման ոլորտները կարևոր ուղղություններ են երկու երկրների համագործակցության զարգացման համար։

«Ղազախստանում թվայնացումն արագ և դինամիկ է զարգանում։ Հայաստանը նույնպես էական հաջողությունների է հասել։ Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսությունների զարգացումը։ Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը արհեստական բանականության տեխնոլոգիաների և թվայնացման ուղղությամբ»,-նշեց Ղազախստանի նախագահը։

Նա ընդգծեց, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել նոր կրթական և տեխնոլոգիական հարթակ։

«Մյուս տարի Alem.ai կառույցի հիման վրա կստեղծվի «Թումո» Աստանա կազմակերպությունը»,-հայտարարեց Տոկաևը։

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական ու առողջապահական համագործակցությանը։

«Ուսանողների փոխանակման համար ստորագրել ենք միջկառավարական համաձայնագրեր։ Մեծ պոտենցիալ կա առողջապահության ոլորտում՝ համաձայնեցրել ենք անցկացնել Հայաստանում Ղազախստանի, իսկ Ղազախստանում՝ Հայաստանի բժշկության օրեր»,-ասաց Ղազախստանի նախագահը։

Տոկաևը նշեց նաև մշակութային և մարդասիրական կապերի զարգացումը երկու երկրների միջև։

«Անցած տարի Աստանայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր, իսկ Երևանում կազմակերպվեցին ղազախական մշակույթի միջոցառումներ։ Երևանում բացվել է Աբայի անվան պուրակ, իսկ այսօր Աստանայում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց։ Սա արտահայտում է մեր ժողովուրդների հոգևոր սերտությունը»,- եզրափակեց Տոկաևը։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում