Քաղաքականություն

Փաշինյանը համոզված է՝ իր այցն Աստանա նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը համոզված է՝ իր այցն Աստանա նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իր՝ Ղազախստան կատարած այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ 

Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,  Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։  

ՀՀ վարչապետը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործում հատուկ ընդգծել է Ղազախստանի նախագահի անձնական ներդրումը։ 

Դիմելով Ղազախստանի նախագահին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է.  

«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Ձեր՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որոնց մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքի մեջ է։ Սա իսկապես շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է, և համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում