Տնտեսություն

Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Վարշավայում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու երկկողմ հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ընթացիկ հնարավորությունները և համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով երկու երկրների միջև տեխնիկական ու ինստիտուցիոնալ փոխգործակցության աճող դերը։

Քննարկվել են նաև առևտրաշրջանառության զարգացման, կապիտալ շուկաների զարգացման, ԵՄ ստանդարտներին և կարգավորումների համապատասխանության, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, ժամանակակից ոռոգման, անասնաբուծության և խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Լեհաստանի և ԵՄ գործընկերների ներգրավվածության հնարավորությունները։

Լեհական կողմը ներկայացրել է փորձի փոխանակման և գիտատեխնիկական համագործակցության պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների շրջանակում իրականացված քայլերին։

րկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը կնպաստի տնտեսության դիմադրողականության, արտահանման ընդլայնման և երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում