Զելենսկին պատրաստ է աշխատել ամերիկյան առաջարկի շուրջ՝ ուղղված ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 20-ի երեկոյան ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է աշխատել ամերիկյան նոր առաջարկների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ 

Ուկրաինայի նախագահը նշել է, որ շատ «լուրջ զրույց» է ունեցել Պենտագոնի պատվիրակության հետ, և ամերիկյան կողմը ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու իր առաջարկները։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, որը չի խաթարի երկրի ինքնիշխանությունը և չի ստեղծի նախադրյալներ ռուսական նոր ներխուժման համար։

«Ես ուրվագծել եմ մեր առանցքային սկզբունքները, և մենք պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կաշխատեն այդ առաջարկների շուրջ՝ համոզվելու, որ այդ ամենն անկեղծ է։ Մենք որևէ կոշտ հայտարարություն չենք անելու։ Մենք պատրաստ ենք հստակ և ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և մեր բարեկամներն ու գործընկերները Եվրոպայում և ամբողջ աշխարհում», - նշել է Զելենսկին։ 

Նա հավելել է, որ առաջիկա օրերին ակնկալում է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք լիովին գիտակցում ենք, որ Ամերիկայի ուժը և Ամերիկայի աջակցությունը կարող են իսկապես մոտեցնել խաղաղությունը, և մենք չենք ուզում կորցնել դա», - նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ըստ տարբեր գնահատումների, որոնք «լիովին անաչառ են», Ռուսաստանն ամբողջ տարվա ընթացքում փորձել է հետաձգել իր դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և ժամանակ շահել՝ շարունակելով պատերազմը։

Զելենսկին հավաստիացրել է, որ ամբողջ ուժով կլծվի պատերազմն ավարտելու գործին։

Օրերս արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ իրենց աղբյուրներին հղումով գրել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքների տրամադրման դիմաց: Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։

Հայերեն Русский

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ