Ռուսաստան

Ռուսաստանը և Չինաստանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Չինաստանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ

Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը։

«Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով անցկացվել են ռուս-չինական խորհրդակցություններ՝ նվիրված հրթիռային պաշտպանությանը և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտներին։ Անցկացվել է վերոնշյալ հարցերի խորը ուսումնասիրություն, որը ներառել է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական ռիսկեր ստեղծող համապատասխան ապակայունացնող գործոնների համատեղ վերլուծություն, ինչպես նաև դրանց նվազագույնի հասցնելու ուղիների վերաբերյալ կարծիքների փոխանակում», - նշված է նախարարության կայքում։

Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել այդ ոլորտներում երկխոսության և փոխգործակցության մակարդակի և որակի վերաբերյալ և հաստատել են դրանք ամրապնդելու իրենց հանձնառությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում