Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու որոշման համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու ԱՄՆ կառավարության որոշման առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտնեց, որ այդ ծրագիրն իրականացվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված մտադրությունների հուշագրի շրջանակում:

«Ես վերջերս առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները, ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց և այդ ներդրումային ծրագիրն արդեն, ըստ էության, վստահաբար, կյանքի կկոչվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ ներդրումային այդ ծրագիրը ծանրակշիռ նշանակություն ունի տեխնոլոգիական ոլորտի համար:

Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է:

Ջանքերը, որոնց մասին Nvidia-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը: 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության ԱԲ սերվերներ ու Nvidia-ի Blackwell պրոցեսորներ: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին: Այս մասին հայտնել է Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը:

Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80 տոկոսը կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին: Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին: Հովակիմյանը հայտնել է, որ ընկերությանն աջակցում է նաև Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: 

Firebird-ը Nvidia-ի բազմաթիվ գործընկերներից է, որոնք ձգտում են տվյալների մշակման հզոր կենտրոններ ստեղծել այլ տարածաշրջաններում: Միացյալ Նահանգների կառավարության հաստատումը տեղի է ունեցել ԱԲ առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին:  

Հայերեն English فارسی Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի