Եվրոպա

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագիրը

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 20-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով Միության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Մենք կքննարկենք Ուկրաինայում ստեղծված իրադրությունը և ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը։ Իհարկե, այդ ծրագրի գործելու համար և հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների համաձայնությունը», - ասել է նա։

Կալասը նաև հայտարարել է, որ նախարարները կքննարկեն ռուսական նավթ տեղափոխող տանկերների դեմ պատժամիջոցների հարցը։ 

«Մենք նաև կքննարկենք Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցները», - ասել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում