Կառավարությունն ընդլայնում է ընտանիքների սոցիալական աջակցությունը․ 3-րդ և հաջորդ երեխաների նպաստը դառնում է մշտական

2 րոպեի ընթերցում

Կառավարության նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրենքների փոփոխությունների փաթեթ, որը վերաբերում է ծննդյան միանվագ նպաստներին, 3-րդ և հաջորդ երեխաների աջակցությանը, ինչպես նաև բոլոր տեսակի նպաստների ու կենսաթոշակների ամբողջական անկանխիկացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով նախագծերը, նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն է ուժեղացնել սոցիալական և ժողովրդագրական աջակցությունը ընտանիքներին և ապահովել նպաստների տրամադրման արդիական ու արդյունավետ համակարգ։

Նախարարի խոսքով՝ առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցությանը, որը գործում էր 2022 թվականից և ավարտվելու էր 2025-ի վերջում։

«Առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ՝ 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկան՝ ամսական 50 000 դրամ»,-նշեց նա։

Նա ընդգծեց, որ նոր՝ 20 տոկոս հետվճարի մեխանիզմի շնորհիվ ընտանիքները կկարողանան ամսական ստանալ մինչև 60 000 դրամ անկանխիկ առևտրի դեպքում։
Ընդհանուր առմամբ՝ մեկ երեխայի համար 6 տարվա ընթացքում աջակցությունը կկազմի 4 320 000 դրամ։

Նախարարի խոսքով՝ ծրագրով այս պահին աջակցություն ստանում է 38 816 երեխա, իսկ ծրագրի մեկնարկից առ այսօր ծախսվել է ավելի քան 51,8 մլրդ դրամ։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով