«Սևան» ազգային պարկի «Ախթամար» տեղամասում շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկ»-ի «Սևան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները՝ 5 հեկտար տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿի-ից,  ծրագրվում է տնկել շուրջ 12.000 տնկի՝ հացենի, թխկի, տանձենի, բարդի և ուռենի։

Ընթացող անտառվերականգնման աշխատանքներին տեղում հետևել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ 

Անտառվերականգնման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում։ Նոյեմբերի 20-ի դրությամբ արդեն տնկվել է շուրջ 9 հազար տնկի։ Ծառատունկը կավարտվի առաջիկա օրերին։ 

«Աշխատանքները կարևոր ներդրում են տարածքի անտառահատվածների վերականգնման, էկոհամակարգի վերաստեղծման և Սևանի ավազանի բնապահպանական կայունության ամրապնդման գործում։ 

Անտառային տարածքները կարևոր դեր ունեն հողի էրոզիայի կանխման, ջրային պաշարների կարգավորման և մթնոլորտի մաքրման գործում՝ դառնալով կենսաբանական բազմազանության ապաստարան և բնական ռեսուրսների վերարտադրության մասնակից։

Անտառների պահպանությունն ու վերականգնումը համընդհանուր բնապահպանական առաջնահերթություն է, որի շարունակական իրականացումն ուղղված է կայուն ու առողջ միջավայրի ձևավորմանը՝ հանուն ապագա սերունդների»,-ներկայացրեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։ 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը