Եվրոպա

Լիտվան վերսկսել է Բելառուսի հետ սահմանի անցակետերի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Լիտվան վերսկսել է Բելառուսի հետ սահմանի անցակետերի աշխատանքը

Լիտվական կողմը վերսկսել է Բելառուսի հետ սահմանի երկու անցակետերի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է BelTA գործակալությունը:

«Բենիակոնի» անցակետում սահմանն անցել են առաջին տրանսպորտայիյն միջոցները: Նաև սկսել է աշխատել «Կամեննի Լոգ» անցակետը:

Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեից հիշեցրել են, որ Եվրամիության հետ սահմանին գործում է վեց անցակետ՝ չորսը՝ Լեհաստանի, երկուսը՝ Լիտվայի և մեկը՝ Լատվիայի հետ սահմանին։

Հոկտեմբերի 29-ին Լիտվան միակողմանի կարգով մեկ ամսով փակել էր Բելառուսի հետ սահմանը՝ ծխախոտի արտադրանքի  օդային մաքսանենգության դեմ պայքարելու համար, որը, Վիլնյուսի պնդմամբ, սպառնում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Ի պատասխան՝ Մինսկը կասեցրել էր լիտվական բեռնատարների անցումը սահմանով և կարգադրել էր դրանք տանել վճարովի կայանատեղիներ: Դրա հետևանքով ավելի քան 1 000 լիտվական բեռնատարներ մնացել էին Բելառուսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում