Ռուսաստան

Տերնոպոլում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի

1 րոպեի ընթերցում

Տերնոպոլում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի

Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Զոհերից երկուսը երեխաներ են։ Կա նաև 66 վիրավոր, այդ թվում՝ 16 երեխա։

Դեպքի վայրում աշխատում է գրեթե 200 փրկարար, 38 միավոր տեխնիկա։ Փլատակների մաքրման աշխատանքներ շարունակվում են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին։

Ռուսաստանը գիշերը 48 հրթիռներով և 476 անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Ուկրաինայի տարածքը։ Տերնոպոլում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում