Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի ելույթների ամփոփում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում` զբաղեցնելով իր խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ խոսել ենք հավաքականի ելույթներից, Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից, Եղիշե Մելիքյանի` հավաքականում կատարած աշխատանքից, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական ընտրանու տապալված ելույթներից:

«Եղիշե Մելիքյանը վստահություն տալիս է ֆուտբոլիստներին: Նա կարողանում է լեզու գտնել ու գիտի ինչպես աշխատել ֆուտբոլիստների հետ: Սակայն ֆուտբոլը չի սահմանափակվում միայն նվիրվածությամբ»,-ասաց նա:
Մանրամասները` Podcast-ում
