Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի օգնականին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի օգնականին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևին։ Նոյեմբերի 18-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ծովային ոլորտում համագործակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոդին նշել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։

«Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք ծովային ոլորտում համագործակցության, այդ թվում՝ կապի, հմտությունների զարգացման, նավաշինության և կապույտ տնտեսության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ», - գրել է նա։

Պատրուշևը նոյեմբերի 17-ին ժամանել է Նյու Դելի և բանակցություններ վարել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալի, Ծովային անվտանգության ազգային համակարգող Բիսվաջիտ Դասգուպտայի և Նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում