Արտաքին քաղաքականություն

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում. Ֆիդան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի հետ տարբեր մակարդակներում երկխոսությունը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանը նշել է Թուրքիայի խորհրդարանում ելույթի ընթացքում։

«Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցադրում է բաց դիրքորոշում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,- հայտնել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը շարունակելու է ձգտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտի ստեղծելուն ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում