Հայաստան

Հայաստանցի և ֆրանսիացի ուսանողները կգործակցեն քաղաքաշինության և կանաչապատման ոլորտներում

1 րոպեի ընթերցում

Հայաստանցի և ֆրանսիացի ուսանողները կգործակցեն քաղաքաշինության և կանաչապատման ոլորտներում

Հայաստանցի և ֆրանսիացի ուսանողները կհամատեղեն ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի և Լիոնի քաղաքապետների, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 5 հիմնարար ուղղությունների՝ կանաչապատման և քաղաքաշինության, կրթության և երիտասարդության, առողջապահության, մշակույթի և սպորտի, նաև կայուն զբոսաշրջության ոլորտների համապարփակ զարգացում:

Գործակցության շրջանակում, հայ և ֆրանսիացի ուսանողների ամատեղ աշխատանքի արդյունքում, ուսանողներն իրենց քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում:

«Այն նաև յուրօրինակ կապ է ստեղծում Լիոնի ճարտարապետական Բարձր դպրոցի և Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների և դասախոսների միջև»,- ասված է հաղորդագրությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում