Սեուլի համար սուզանավերի կառուցումը «միջուկային դոմինոյի էֆեկտ» կառաջացնի տարածաշրջանում. ԿԺԴՀ

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան կարծում է, որ Սեուլի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրն ատոմային ուժային կայանքներով սուզանավերի կառուցման վերաբերյալ «միջուկային դոմինոյի էֆեկտ» կառաջացնի տարածաշրջանում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

«Հարավային Կորեայի կողմից ատոմային սուզանավ ունենալը, որպես «ինքնուրույն միջուկային սպառազինության» ուղի թևակոխելու հիմք, անխուսափելիորեն տարածաշրջանում կհանգեցնի «միջուկային դոմինոյի երևույթի» և ավելի լուրջ սպառազինությունների մրցավազքի», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ Փհենյանի՝ ԿԺԴՀ-ն «համարժեք և իրական պատասխան միջոցներ կձեռնարկի» ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության «կոնֆրոնտացիոն մտադրությունների» առնչությամբ։

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է ԱՄՆ-ի հետ անվտանգության և առևտրի բնագավառում համաձայնագրի կնքման մասին, որը ներառում է սուզանավեր կառուցելու պլաններ: Վաշինգտոնը նաև աջակցել է Սեուլի համար ուրանի հարստացման և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման թույլտվությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Հարավային Կորեայի կողմից ատոմային ուժային կայանքներով միջուկային սուզանավերի կառուցման ու շահագործման գաղափարին մտահոգություն է առաջացրել Արևելյան Ասիայի տարածաշրջանում:

Այժմ ատոմային շարժիչով սուզանավեր ունի վեց երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Հնդկաստանը: Մի շարք այլ երկրներ միայն մշակում են նման սուզանավեր: Ի թիվս այլոց այդ մասին հայտարարում են նաև ԿԺԴՀ-ի իշխանությունները: 

Փորձագետները զգուշացնում են, որ երկու Կորեաներն արագորեն ներքաշվում են սպառազինությունների մրցավազքի մեջ, իսկ Հյուսիսարևելյան Ասիայի մյուս երկրները մեծացնում են պաշտպանական ծախսերը: 

Միացյալ Նահանգներ

Սեուլը 150 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի նավաշինության հատվածում

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը