1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։
Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։
Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։