Գազայի շուրջ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը քայլ է իշխանությունը պաղեստինցիներին հանձնելու ուղղությամբ. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումը, որը հավանություն է տալիս Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին, դարձել է կարևոր քայլ անկլավի նկատմամբ իշխանությունը պաղեստինցի ժողովրդին հանձնելու ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հավանություն է տալիս նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրին, պատմական ուղենիշ է խաղաղ և բարգավաճ Գազայի հատվածի կառուցման ճանապարհին, որը կկառավարվի պաղեստինցի ժողովրդի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից», - գրել է Ռուբիոն։

Նա նաև հավելել է, որ ընդունված փաստաթուղթը թույլ է տվել առավելագույնս մոտենալ «Գազայի ապառազմականացմանը, ապաարմատականացմանը և կայունացմանը»։

«ԱՄՆ նախագահն առաջ է մղում տարածաշրջանում իրական, չափելի փոփոխություններ», - նշել է Ռուբիոն։ 

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը։ Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։

Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը, կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծումը։ 

Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։  

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայում խաղաղության վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Հայերեն Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ