Հայաստան

Վաղարշապատում տուն է փլուզվել․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից

1 րոպեի ընթերցում

Վաղարշապատում տուն է փլուզվել․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 18-ին ժամը 07։01-ինահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում