Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Մոսկվայում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Մենք հանդես ենք գալիս հօգուտ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա», - ասել է Միշուստինը ՇՀԿ-ի նիստի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Նա մատնանշել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացումը։ Միշուստինի խոսքով՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի զարգացմանը, ամրապնդում փոխգործակցությունը գիտության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի է ունենում Մոսկվայում նոյեմբերի 17-18-ը։ Հանդիպմանը նաև հրավիրված են երկխոսության գծով գործընկերների և դիտորդների, շահագրգիռ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ու միավորումների գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը