Եվրոպա

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են 3 միլիարդ նորվեգական կրոն (մոտավորապես 306 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանության համար։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

«Ուկրաինայի ինքնապաշտպանության պայքարը նաև մեր պայքարն է։ Ուկրաինան ամենօրյա հարձակումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը շարունակում է օդային հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը, ուկրաինական քաղաքներին և էներգետիկ կարևորագույն ենթակառուցվածքներին։ Թեև Ուկրաինային հաջողվում է խոցել անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների մեծ մասը, այն պետք է ուժեղացնի իր պաշտպանությունը բալիստիկ հրթիռների դեմ։ Սա Ուկրաինայի ամենահրատապ առաջնահերթություններից մեկն է», - հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, ով Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Նորվեգիայի կառավարության հայտարարության համաձայն՝ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված նոր հրթիռները կպատվիրվեն անմիջապես ամերիկյան արտադրողից։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում