Աշխարհ

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում լայնածավալ համագործակցությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին և ես ստորագրեցինք անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր։ Այն հիմք է ստեղծում Ուկրաինայի և Նիդեռլանդների միջև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ լայնածավալ և կառուցվածքային համագործակցության համար», - հայտնել է Յետենը։

Նա նշել է, որ տվյալ համաձայնագիրը երկրներին հնարավորություն կտա փոխանակվել նորարարություններով և համատեղ մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալները։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում