Քաղաքականություն

Հունաստանում Հայաստանի դեսպանը հյուրընկալվել է «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերությանը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպանը հյուրընկալվել է «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերությանը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Աթենքի ակումբում (Athens Club) հյուրընկալվել է «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության կողմից՝ փակ հանդիպման-ճաշի ձևաչափով։

Հանդիպմանը բացման խոսքերով հանդես են եկել ընկերության նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Պուկամիսասը և քարտուղար, պրոֆեսոր Էմանուել Յանակուդակիսը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Տիգրան Մկրտչյանը հանդես է եկել մանրամասն ելույթով, որում անդրադարձ է կատարել Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ընդգծել դրանց պատմական նշանակությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում, «Թրամփի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավածման ուղուն» որպես «Խաղաղության խաչմերուկի» կարևորագույն հատվածի և դրա նշանակությանը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից դրա բխմանը, հարևան և տարածաշրջանային երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստան-Թուրքիա միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Թուրքիա սահմանների բացման առաջնային նշանակությանը, Հայաստանի հարաբերությունների զարգացմանը ԱՄՆ և ԵՄ հետ, այդ թվում և Հունաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի զարգացման գործում սփյուռքի դերին և նշանակությանը։

Դեսպանն այնուհետև պատասխանել է փակ հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին։

Հանդիպմանը ներկա են եղել «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության անդամները, ներառյալ Հունաստանում և ԵՄ-ում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, զինվորականներ, պրոֆեսորներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում