Թրամփը խոսել է Վենեսուելայի հետ հնարավոր բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ղեկավարությունը բանակցությունների հույս ունի  ԱՄՆ-ի հետ: 

«Հնարավոր է քննարկում ունենանք [Վենեսուելայի նախագահ Նիկոլաս] Մադուրոյի հետ: Տեսնենք՝ դա ինչի կհանգեցնի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թրամփը Ֆլորիդայի նահագից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում: Ճշտող հարցին, թե ինչ կարգի քննարկումներ կարող են լինել դրանք, Սպիտակ տան ղեկավարն ուղղակի պատասխան չի տվել: 

Թրամփին նաև հարցրել են, թե նրա վարչակազմը համակարգում է արդյոք ԱՄՆ Կոնգրեսի հետ Վենեսուելայի նկատմամբ հնարավոր գործողությունների հարցը: «Մենք կցանկանայինք, որ Կոնգրեսը ներգրավված լիներ: Մենք պարտավոր չենք ստանալ նրանց թույլտվությունը, բայց կարծում եմ՝ լավ կլիներ, եթե նրանք տեղյակ լինեին», - հայտարարել է Թրամփը:

Մադուրոն բազմիցս զգուշացրել է, որ իր երկիրը ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին: Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի մեջ: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ,  ավելի քան 16 հազար զինծառայող և սեպտեմբերից ի վեր միջազգային ջրերում ոչնչացրել են առնվազն 20 արագընթաց նավ և 76 մարդ, որոնց անհիմն մեղադրում են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Հայերեն Русский

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը