Հայաստան

Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը․ Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ 

«Արմենպրես»–ն, ուղերձն ամբողջությամբ, ներկայացնում է ստորև․ 

«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլեւ մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը եւ արդար ու ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը:

Ուսանողական հետաքրքիր կյանքի ճանապարհին ցանկանում եմ ձեզ անսպառ էներգիա, նպատակասլացություն եւ անկոտրում կամք:

Թող ուսումնառության յուրաքանչյուր քայլը մոտեցնի ձեզ ձեր երազանքներին` նպաստելով մեր երկրի զարգացմանը:

Շնորհավո՜ր օրդ, սիրելի ուսանող»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում