Մշակույթ

Թոմ Քրուզը պատվավոր «Օսկարի» է արժանացել

2 րոպեի ընթերցում

Թոմ Քրուզը պատվավոր «Օսկարի» է արժանացել

Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը նոյեմբերի 16-ին ամերիկյան կիոնաակադեմիայի կողմից արժանացել է պատվավոր «Օսկարի»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մրցանակը շնորհվում է հիմնական մրցանակաբաշխությունից դուրս՝ կինեմատոգրաֆում ունեցած մեծ ներդրումի համար։

Variety-ի փոխանցմամբ, դերասանին արձանիկը հանձնել է օսկարակիր ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուն, ով աշխատում է Քրուզի մասնակցությամբ ֆիլմի վրա, որը էկրաններին կլինի 2026 թվականին։ 

Մրցանակը ստանալիս Քրուզը նշել է․ «Կինոն ինձ տանում է ամբողջ աշխարհով մեկ, այն օգնում է ինձ գնահատել ու հարգել մեր տարբերությունները։ Այն նաև ինձ ցույց է տալիս, թե որքան նման ենք մենք այս կամ այն ձևով։ Եվ կարևոր չէ, թե որտեղից ենք, երբ նստած ենք կինոթատրոնում, մենք միասին ծիծաղում ենք, միասին զգում ենք, միասին հույս փայփայում, և հենց սա է այս արվեստի տեսակի ուժը։ Հենց այդ պատճառով էլ այն այդքան կարևոր է ինձ համար։ Ես ֆիլմերով չեմ զբաղվում, ես ապրում եմ դրանով»։

Սա Թոմ Քրուզի առաջին «Օսկարն» է։ Մինչ այդ նա 4 անգամ առաջադրվել էր «Օսկարի» Fourth of July, Jerry Maguire, Magnolia 7 և Top Gun: Maverick ֆիլմերի համար, սակայն այդպես էլ չէր ստացել ցանկալի արձանիկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում