Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հրամանով Խաղաղ օվկիանոսի ջրերում ոչնչացրել են հերթական նավը, որն, ԱՄՆ-ի պնդմամբ, օգտագործվել է թմրանյութերի փոխադրման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

Հեգսեթն ավելի վաղ հայտարարել է թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ»(Southern spear) գործողության մեկնարկի մասին։ «Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հրամանով «Հարավային նիզակ» գործողության միացյալ օպերատիվ խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող նավին։ Հետախուզությունը հաստատել է, որ նավն օգտագործվել է թմրանյութերի փոխադրման նպատակով», - ասված է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նավում գտնվող «երեք թմրաահաբեկիչ սպանվել է»։ Ամերիկյան կողմի հայտարարության համաձայն՝ հարվածը հասցվել է միջազգային ջրերում։

CNN-ի հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը վերջին ամիսներին Լատինական Ամերիկայի ափերի մոտ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ոչնչացրել են 21 նավ, ինչի հետևանքով զոհվել է 83 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում