Թրամփը խոստացել է Թաիլանդին օգնել Կամբոջայի հետ խաղաղության գործընթացում

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թաիլանդի վարչապետ Խուն Մանեթի հետ հեռախոսազրույցում խոստացել է Թագավորությանն օգնել Կամբոջայի հետ խաղաղության գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

Թաիլանդի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Թագավորությունը հավատարիմ է խաղաղությանը, սակայն Կամբոջան պետք է պատասխանատվություն ստանձնի սահմանային երկու կետերում իրավիճակի էսկալացիայի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Թաիլանդին այդ խնդիրը Կամբոջայի հետ քննարկելու հարցում։

Ավելի վաղ Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Կամբոջան խախտել է խաղաղության համատեղ հռչակագիրը՝ ականներ տեղադրելով Թաիլանդի տարածքում, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ին զինվորականներ են զոհվել։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում