Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը․ Մակա Բոճորիշվիլի

3 րոպեի ընթերցում

Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն համարելով կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ժամանակ։ 

«Այս պատմական համաձայնագիրը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար արված կայուն քայլ է։ Եվ դա տարածաշրջանի երկարաժամկետ կայուն զարգացման հնարավորություն է տալիս»,-նշել է Վրաստանի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ Վրաստանը մշտապես ունեցել է կառուցողական դեր տարածաշրջանային գործընթացներում։

«Վրաստանը միշտ հավատարիմ կատարում էր իր դերը տարածաշրջանի  խաղաղ զարգացման մեջ և պատրաստ է իր ներդրումն ունենալ ապագա համագործակցության ամրապնդման հարցում»,– ասել է Բոճորիշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այս տարի Թբիլիսիում առաջին անգամ անցկացվել է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հանդիպումը՝ ուղղված փոխհամագործակցության զարգացմանը՝ հավանաբար, նկատի ունենալով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի, Լաշա Դարսալիայի և Էլնուր Մամեդովի հանդիպումը, որը կայացել է 2025 թվականի ապրիլին։ 

«Հուսով եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի և նշանակալի արդյունքներ կբերի տարածաշրջանին»,– նշել է նա։

Բոճորիշվիլին առանձնահատուկ կարևորել է Հայաստանի կողմից կայուն աջակցությունը Վրաստանի սուվերենության և տարածքային ամբողջականությանը։ 

«Հայաստանը Վրաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության կայուն աջակիցն է։ Դա արտացոլվում է միջազգային մակարդակում»,-ընդգծել է նախարարը։  

Նրա խոսքով՝ երկու երկրների գերատեսչությունները տարբեր ձևաչափերում արդյունավետ համագործակցություն են իրականացնում և պատրաստ են շարունակել փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ռազմավարական գործընկերության խորացումը, տարածաշրջանային կայունության և բարեկեցության հիմնահարցերը։

«Այս հարցերը կարևոր են ինչպես մեր երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի բարեկեցության և կայունության համար»,-հավելել է Վրաստանի ԱԳ ղեկավարը։ 

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից