Ռուսաստան

Կիևում ռուսական հարվածներից 5 մարդ է զոհվել. հրթիռի բեկորները վնասել են Ադրբեջանի դեսպանատունը

2 րոպեի ընթերցում

Կիևում ռուսական հարվածներից 5 մարդ է զոհվել. հրթիռի բեկորները վնասել են Ադրբեջանի դեսպանատունը

Գիշերը ռուսական ուժերը 18 հրթիռներով և 430 անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևին հարվածների հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Վնասվել է շուրջ 30 շենք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերին և քաղաքի իշխանություններին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Իսկանդեր» հրթիռի բեկորներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան վրա։

Եվս 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել առավոտյան Օդեսայի մարզի Չեռնոմորսկ քաղաքի շուկաներից մեկին անօդաչուների հարվածների հետևանքով։ Վնասվել են քաղաքային հրապարակը, խանութներ, մասնավոր փոխադրամիջոցներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական և էներգետիկ օբյեկտներին։ 

Ուկրաինան ևս հարվածել է Ռուսաստանին։  Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ գիշերը խոցվել է ուկրաինական 216 ԱԹՍ։ Ըստ Կրասնոդարի երկրամասի ղեկավարի՝ Նովոռոսիյսկում գիշերվա հարձակման հետևանքով վնասվել են «Շեսխարիս» համալիրի նավթաբազան, կոնտեյներային տերմինալը, ափամերձ կառույցները և նավահանգստում գտնվող մեկ քաղաքացիական նավ, որի անձնակազմի 3 անդամ վիրավորվել է։ Վնասվել են նաև բնակելի տներ, որի հետևանքով վիրավորվել է 1 մարդ։ 

Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունը դադարեցրել է նավթի ներմղումը Նովոռոսիյսկին հասցված հարվածներից հետո։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում