Լիտվան հայտարարել է Եվրոպայում «ռազմական շարժունակության միջանցքների» ստեղծման մասին

2 րոպեի ընթերցում

Հյուսիսատլանտյան դաշինքի ութ անդամ երկրներ պայմանավորվել են Եվրոպայում «ռազմական շարժունակության միջանցքներ» ստեղծելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

Համաձայնությունը ստորագրել են Լիտվան, Բելգիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան։ Ռազմական շարժունակություն ասելով՝ նկատի են առնվում զորքերի տեղաշարժի համար սահմանված միջոցառումներն և կանոնները։

«Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի ռազմական շարժունակության միջանցքների ստեղծման նպատակն է միասնական դարձնել պետական ​​սահմանների հատման, տեղաշարժի միջոցների համատեղ մոնիթորինգի և համակարգման, տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ենթակառուցվածքների զարգացման սինքրոնացման և երկրների միջև փոխգործակցության կանոնները», - նշված է հաղորդագրության մեջ։

Նիդեռլանդների, Գերմանիայի և Լեհաստանի միջև արդեն գործում է նման միջանցք. նախատեսվում է այդ ցանցն ընդլայնել արևմուտքում Բելգիայի և Լյուքսեմբուրգի, իսկ արևելքում՝ Լիտվայի, Չեխիայի և Սլովակիայի միջոցով։ 

«Արդյունքում կձևավորվի Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի ռազմական շարժունակության միասնական տարածաշրջան», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Հատկապես կարևոր գործոն կլինեն միջպետական ​​միջանցքները», - հավելել են Լիտվայի ՊՆ-ում։ 

Ըստ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի՝ այս ռազմավարական նպատակի ֆինանսավորումը տեղի կունենա ազգային և Եվրամիության զարգացման միջոցների հաշվին։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա