Սեուլը 150 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի նավաշինության հատվածում

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակում պարտավորվել է 150 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան նավաշինության հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկու երկրների նախագահներ Լի Չժե Մյոնի և Դոնալդ Թրամփի` հոկտեմբերի 29-ին կայացած երկրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

«Այս համաձայնագիրը ներառում է Կորեայի կողմից 150 մլրդ դոլարի ներդրում նավաշինության հատվածում, որին հավանություն է տվել ԱՄՆ-ն…. Համաձայնագիրը նաև ներառում է Կորեայի կողմից լրացուցիչ 200 մլրդ դոլարի չափով ներդրումներ, որոնք հատկացվել են Ռազմավարական ներդրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին (MOU) համապատասխան, որն, ինչպես սպասվում է, կստորագրեն ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները», - ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ Սպիտակ տան՝ այս նախաձեռնությունները թույլ կտան հնարավորինս արագ ավելացնել ԱՄՆ-ի առևտրային նավերի և ԱՄՆ-ի մարտական գործողությունների պատրաստ ռազմանավերի թվաքանակը, ներառյալ Կորեայի Հանրապետությունում ամերիկյան նավերի հնարավոր կառուցումը։

Բացի այդ, Սեուլը պարտավորվել է մինչև 2030 թվականը 25 մլրդ դոլար ծախսել ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու վրա և 33 մլրդ դոլար հատկացնել Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերին աջակցելու համար։

Իր հերթին, ԱՄՆ-ն համաձայնել է հավանություն տալ Հարավային Կորեայի կողմից ատոմային հարձակողական սուզանավերի կառուցմանը, ինչպես նաև համագործակցել վառելիքի մատակարարումների գործում։ Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է այն գործընթացին, որը կհանգեցնի Սեուլի կողմից ուրանի հարստացման՝ քաղաքացիական նպատակներով, և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման՝ խաղաղ նպատակներով։

Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնն ընդգծել է Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու իր հանձնառությունը՝ Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի մշտական ​​ներկայության միջոցով։

Երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են իրենց հանձնառությունը ԿԺԴՀ-ի միջուկազերծմանը և Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատմանը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները