Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն մեկնարկել է «Հարավային նիզակ» գործողությունը՝ թմրամաքսանենգության դեմ պայքարի նպատակով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մեկնարկել է «Հարավային նիզակ» գործողությունը՝ թմրամաքսանենգության դեմ պայքարի նպատակով

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Արևմտյան կիսագնդում թմրամաքսանենգների դեմ «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հեգսեթը գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Նախագահ Թրամփը հրաման է տվել գործել, և Պատերազմի նախարարությունը կատարում է այն։ Այսօր ես հայտարարում եմ «Հարավային նիզակ» գործողության մասին», - նշել է Հեգսեթը գրառման մեջ։

 «Այս առաքելությունը, որը գլխավորում են «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը և ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM), պաշտպանում է մեր հայրենիքը, մեր կիսագնդից դուրս է մղում թմրաահաբեկիչներին և մեր հայրենիքը պաշտպանում է թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին։ Արևմտյան կիսագունդը Ամերիկայի հարևանությամբ է, և մենք այն կպաշտպանենք», - հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Ավելի վաղ CBS News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ամերիկացի հրամանատարները նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերանայված ծրագրեր։

CNN հեռուստաալիքն օրերս հաշվարկել էր, որ ԱՄՆ զինվորականները վերջին ամիսներին ոչնչացրել են առնվազն 18 փոքր նավ՝ թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում