Աշխարհ

Փարիզի ահաբեկչական հարձակումների 10-ամյակին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Փարիզի ահաբեկչական հարձակումների 10-ամյակին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2015 թվականի Փարիզի ահաբեկչությունների տասնամյակին զոհերի ընտանիքների հետ այցելել է հարձակման վայրեր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում՝ 2015 թվականի Փարիզի ահաբեկչությունների տասնամյա տարելիցին, որոնց զոհ դարձավ 132 մարդ։ Նա այնտեղ էր զոհերի հարազատների հետ, այդ թվում՝ Սոֆի Դիասի, ով հուզիչ հարգանքի տուրք է մատուցել իր հորը՝ այդ գիշերվա առաջին զոհվածին։

Այնուհետև Մակրոնն այցելել է Փարիզի բոլոր ահաբեկչությունների վայրերը՝ սկսած ահաբեկիչների կողմից թիրախավորված 10-րդ և 11-րդ շրջանների սրճարաններից մինչև «Բատակլան» համերգասրահ, որտեղ զոհվել է 90 մարդ։

Այսօրվա հիշատակի միջոցառումները ներառում են նոր հուշահամալիրի այգու բացում և համազգային լռության րոպե։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում