Եվրոպա

Գերմանիան և Եվրոպան կշարունակեն աջակցել Կիևին՝ չնայած կոռուպցիոն սկանդալին

2 րոպեի ընթերցում

Գերմանիան և Եվրոպան կշարունակեն աջակցել Կիևին՝ չնայած կոռուպցիոն սկանդալին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն Ուկրաինային կոչ է արել ավելի վճռականորեն պայքարել կոռուպցիայի դեմ՝ միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ Գերմանիան և եվրոպական գործընկերները ռազմական աջակցություն ցույց կտան Կիևին՝ չնայած երկրում կոռուպցիոն սկանդալին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է DW պարբերականը։

«Ուկրաինայում կոռուպցիայի դեմ վճռական պայքարն անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքի կողմից աջակցությունը մնա համոզիչ», - հայտարարել է Վադեֆուլը Կանադայում Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ 

Նոյեմբերի 12-ին Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունն անհանգստացած է Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի մասին հաղորդագրություններից, սակայն դա առայժմ չի ազդի Բեռլինի կողմից Կիևին կատարվող վճարումների վրա:

Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։ Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների՝ յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում