Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան ՀՀ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք Զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ»,- ասել է Պապիկյանը։ 

Նախարարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը։ «2022 թվականին մենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ  ունեցել ենք  մոտավորապես 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր։ Այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,- մանրամասնել է Սուրեն Պապիկյանը։ 

Նախարարը շեշտել է՝ Հայատանը իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ 

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը