Թուրքիա

Թուրքիան դադարեցրել է C-130 ինքնաթիռների թռիչքները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դադարեցրել է C-130 ինքնաթիռների թռիչքները

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը դադարեցրել է C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների և հանգամանքների հետաքննության ավարտը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի  ռազմական գերատեսչությունից: 

«Մեր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են նոյեմբերի 12-ից՝ որպես նախազգուշական միջոց։ Բոլոր տեխնիկական զննումներն ու ստուգումներն ավարտվելուց հետո կվերսկսվեն ստուգումներ անցած [C-130] ինքնաթիռների թռիչքները», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռի սև արկղն արդեն հասել է Թուրքիա։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանի տարածքում կործանվել էր թուրքական C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին։ Ինքնաթիռի կործանման հետևանքով դրանում գտնվող բոլոր 20 զինվորականները զոհվել են։ 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում