Սիրիային տրամադրվող արտաքին օգնության դադարեցումը կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Սիրիային տրամադրվող արտաքին օգնության դադարեցումը սպառնում է այդ երկիրը ներքաշել լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կանադայի Օնտարիո քաղաքում կայացած Մեծ յոթնյակի (G7) արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

«Մենք ցանկանում ենք ապահովել նրանց հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Հակառակ դեպքում դուք կտեսնեք, թե ինչպես է Սիրիան ներքաշվում լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ և վերածվում անկառավարելի տարածքի»,- նշել է նա՝ հավելելով, որ նման զարգացումը սպառնում է «ամբողջովին նոր պատերազմով»։

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ սկիզբ է դնում Սիրիայի միջազգային հարաբերություններում նոր փուլի՝ նոր հեռանկարներ բացելով։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ